Մեղրեցիները փակել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհը

Արդեն մի քանի տարի է մեղրեցիները մասնավոր զրույցներում բողոքում են Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-եր համար:

Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհին:  Սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԵԿ-ի կառուցման դեմ:

– Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սենց ե՞ն սահման պահում…

Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին ճանապարհը:  Նրանք ցրվեցին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկում անց կացնելու մասին: Այն տեղի կունենա վաղը, մշակույթի պալատում:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: