«Անգլերենը Մեղրիում» ծրագրի մասնակիցները Ծաղկաձորում

IMG_0868Օգոստոսի 25 -28-ը «Անգլերենը Մեղրիում» ծրագրի շրջանակներում  շուրջ 60 մեղրեցիներ դասընթացներ անցան Ծաղկաձորում:

 

 

 

 

Դասընթացի թեմաներն էին՝

  • Առաջնորդություն,
  • թիմային աշխատանք,
  • հանրային կապ,
  • պլանավորում
  • ժամանակի կառավարում:IMG_0681

Ձևավորված էր 2 տարիքային խումբ: Երեխաների թիմի  հետ աշխատում էր դասընթացավար Արսեն Սիմոնյանը:

-Դինամիկան ուրիշ էր, բոլորը մասնակիցները ներգրավվված էին: Արդեն երրորդ տարին է աշխատում եմ Մեղրիի երեխաների հետ, շատ հետաքրքիր է նոր սերընդի հետ աշխատել, տպավորված եմ ապագայի հանդեպ նրանց ունեցած պատկերացումներով:
Դասընթացավարը նշեց, որ թեմաները ներկայացվում էր և հայերեն, և անգլերեն տարբերակով:

 

Մեծահասակների թիմի հետ աշխատում էր դասընթացավար Լիլիթ Մակունցը:

  • Ստեղծվել էր ջերմ մթնոլորտ մասնակիցների կողմից : Շատ բազմազան խումբ էր, տարբեր մասնագիտությունների, լեզվական ընդունակությունների մարդիկ էին, փոխընբռման և աջակցության միջոցով փորձում էին օգնել իրար:IMG_0622

Մասնակիցները տպավորված են ՝

-Դասընթացը Ծաղկաձորում շատ հետաքրքիր էր, մեծ հնարավորությու էր մեզ համար հարստացնելու մեր բառապաշարը, սովորեցինք առաջնորդության և մարդու հոգեբանության մասին շատ բաներ, դրա հետ մեկտեղ զարգացրեցինք մեր անգլերենի իմացությունը։IMG_0761

 

-Մենք դասընթացներին մասնակցում էինք բավականին ակտիվ, դասընթացավարի կողմից տրվում էր թեման, որից հետո տեղի էին ունենում կարծիքների հարցումներ, խմբային կամ անհատական աշխատանքներ։

– Թիմային աշխատանքները բականին հետաքրքիր էին, որոնք ստացվում էին ավելի լավ, երբ թիմը ավելի համախմբված էր լինում։

 

– Խմբում ներգրավված էին տարբեր լեզվի մակարդակներ ունեցող մասնակիցներ, բնականաբար լեզվի մի փոքր բարձր մակարդակ ունեցող մասնակիցները էլ ավելի ակտիվ էին, սակայն օգնում էին մյուսներին զարգացնելու իրենց գիտելիքները։

-Դասընթացը սովորեցրեց նաև, որ ապագայում որքան էլ դժվարությունների հանդիպենք, չպետք է հանձնվենք։

Մասնակիցներից Տիգրանը, կարևորեց անգլերեն լեզվի իմացությունը Մեղրի համայնքում.

-Մենք տուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունենք, որի համար լեզվի իմացությունը կարող է լավ հիմք հանդիսանալ:IMG_0826

Ծրագիրը Մեղրիում  իրականացվում է արդեն 4-րդ տարին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:

 

Լիլիթ Մինասյան, Արփի Ադամյան

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.