Երկարատև սառնամանիքները և խմելու ջրի հետ կապված խնդիրները Մեղրիում

15589964_1423835117636057_2996218926260650747_nԱրդեն մեկ ամիս է Մեղրիում սառնամանիքներ են, անգամ ցերեկային ժամերին ջերմաստիճանը 0-ից չի բարձրանում:

Այս պայմանները որոշակի խնդիրներ են առաջացրել մեղրեցիների համա: Դրանցից մեկը խմելու ջրի խողովակների սառելու խնդիրն է: Մեղրիում ջրատար խողովակների մի մասը գետնի մակերևույթով են անցնում, որը կապված է քաղաքի ռելեֆի առաձնահատկությունից:
– 2016 թվականի ամռանը շահագործման հանձնվեց նոր ջրատարը և սեփական տան բնակիչների և կոնկրետ իմ համար, խնդիր առաջացավ մայր ջրատարից ՝ հաշվիչից, մինչև տուն,  խողովակի անցկացումը: Սեփական տների դիրքերն  հիմնականում այնպիսին են, որ ոչ մի կերպ հնարավոր չէր այդ խողովակներն անց կացնել հողի տակով:
Հիմա մենք քաշում ենք դրա պտուղները, արդեն մեկ ամիս է ջուրը բաց ենք պահում, որպեսզի չսառի և բնականաբար վճարման ժամանակ ֆինանսական խնդիրների առաջ ենք կանգնելու:

Նույն խնդիրն ունեն բոլոր սեփական տան բնակիչները:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ արդեն 10 – 15 օր է խողովակների սառելու պատճառով ստիպված ջուր են կրում:

_ Չգիտեմ ու՞մ եմ հարցնում, – բորբոքվում է երրորդը,-բայց արդյո՞ք հնարավոր չէ որոշակի մոտեցումներ կիրառել, օրինակ ՝ սակագնի ժամանակավոր  վերանայում, ինչ- որ արտոնություններ՝ չնախատեսված վնասները ծածկելու համար:
Նշենք նաև, որ վնասված խողովակներից հոսող ջրերը, գիշերային ժամերին սառելով խնդիրներ նե առաջացնում բնակիչների և վարորդների համար՝ ստեղծելով վթարային իրավիճակներ: Իսկ հունվարի  12-ին՝ տեղացած ձյան և ճանապարհների սառելու պատճառով, մի քանի տրանսպորտաին պատահարներ են եղել:

Ակնհայտ է, որ հալոցքները սկսվելուց հետո մարդիկ կհայտնաբերեն իրենց վնասված խողովակները ու ջրաչափերը և նորից կկանգնեն դրանք փոխելու խնդրի առջև:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: