Երիտասարդ լրագրողների ուսուցողական շրջայցը

img_0017

Նոյեմբերի 3-ից 5-ը  «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» Հկ-ի կողմից իրականացվող «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակներում՝  Մեղրիի, Քաջարանի և Կապանի երիտասարդ լրագրողների մեդիա թիմերը եռօրյա այցով Երևանում էին:

Առաջին հանդիպումը Ա1+ հեռուստաընկերությունում էր: Ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը պատմեց Ա1+-ի ստեղծման, անցած ուղու և դժվարությունների մասին, խորհուրդ տվեց՝ երբեք կանգ չառնել ու շարունակել առաջ գնալ, պատասխանեց երիտասարդ լրագրողների հարցերին:img_0137

Նոյեմբերի 4-ին առաջին հանդիպումը ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ  ԱՍՈՑԻԱՑԻԱ գիտատեղեկատվական ՀԿ-ում էր: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը ներկայացրեց PR հասկցության էությունն ու տեսակները, դրա  կարևորությունը ներկա պայմաններում:

Այնուհետև երիտասարդները եղան Գայանե Փայտյանի դպրոց ստուդիայում: Գայանե Փայտյանը կիսվեց իր լրագրողական փորձով, խորհուրդներ տվեց երիտասարդներին, ներկայացրեց իրենց դպրոցի ուժեղ կողմերը, պատասխանեց երիտասարդների հարցերին և հավելեց, որ կյանքում կարևորը մարդ լինելն է: ԵԱՀԿ երևանյան գրասենյակում երիտասարդ լրագրողներին ողջունեց գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը: Ապա երիտասարդները պատմեցին ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքների, հմտությունների և կատարած աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնեցին ծրագրի իրականացման համար:img_0107

Նոյեմբերի 5-ին երիտասարդները հանդիպում ունեցան Ազատություն ռադիոկայանում, շրջայց կատարեցին տաղավարներում, ծանոթացան տեխնիկային ու աշխատանքային պայմաններին: Ազատության ռադիոկայանի կայքէջի խմբագիր Արթուր Պապյանը ծանոթացրեց իրենց կողմից կատարվող աշխատանքներին և մասնագիտական խորհուրդներ տվեց երիտասարդներին:img_0258

Հ3 հեռուստաընկերությունում էլ  աշխատակազմի անդամները երիտասարդների հետ կիսվեցին հեռուստաընկերության փորձով և փոքրիկ վարպետաց դաս անց կացրեցին:img_0295Երիտասարդ լրագրողների խմբին  առաջնորդում էին «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» ծրագրի ղեկավար՝ Սուսաննա Մարտիրոսյանը և թիմերի դասընթացավարները:img_0226img_0284img_0017

Ծրագիրն իրականացվում է «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» Հկ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s