Մեղրիի չրի համբավը Հայաստանի սահմաններից դուրս է հասնում

%d5%bd%d5%ab

Թզի չիր, ծիրանի, դամբուլի, խնձորի … Մեղրիում ամռան ամիսներից սկսած չաթանները չեն դատարկվում: Մեղրիի չրի համբավը Հայաստանի սահմաններից դուրս է հասնում:

 

 

 

Լյովա Ահարոնյանը և Լիլիկ Մկրտչյանը, բացի հիմնական աշխատանքից, արդեն 15 տարի է զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց վերջին տարիներին մասնագիտացել են հատկապես  չրերի պատրաստման գործում: Գործն առավել արդյունավետ դարձնելու համար վաճառեցին բազմաբնակարան շենքի բնակարանը, տեղափոխվեցին հողամասին մոտ գտնվող իրենց պատկանող հին հնձանը, ձևափոխեցին, չրանոցին հարմար պայմաններ ստեղծեցին:img_0425

Մշակում եմ սեփական այգին, ստացված մրգերից չիր են պատրաստում, ինչպես իրենք են նշում՝ սպառման խնդիր չեն ունենում, շատ դեպքերում գնորդներն են գտնում իրենց:14407569_978248035634911_384554830_n
Կարելի է ժամերով նստել ու նայել չաթանների վրա փայլող չրերին:
Հյուրեր են ունենում, ովքեր գալիս են ուղակի նայելու և հիանալու: Լինում են դեպքեր, երբ մոտենում, հարցնում են.
– Գաղտնիք կա, ասեք,- ժպտում են:
-Գաղտնիք չունենք, սիրով ենք պատրաստում:img_1704
Արդեն չորացած միրգը ապակյա բանկաների մեջ են պահում, ասում են.
– Տրամաբանական է, եթե օդ չկա մեջը մանրէ չի զարգանա:
Առաջիիկայում պատրաստվում են ընդլայնել արտադրությունը և  պատրաստ են իրենց փորձով կիսվել ցանկացողների հետ:img_1733img_1741img_1715%d5%bd%d5%ab


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: