Կապանի ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել է եռամսյա դասախոսություն «Տեղեկատվություն ԱՄՆ-ի մասին» թեմայով:
Ծրագրի նպատակն է բնակչության տարբեր խավերին ծանոթացնել ԱՄՆ-ի պատմությանը, կառուցվածքին, մշակույթին, ազգային տոներին, լեզվին, կրոնին, տեսարժան վայրերին, նահանգներին, հայտնի ամերիկացիներին:
Սեպտեմբերի 30-ին ծրագրի շրջանակներում Մեղրիի թիվ 2 միջն. դպրոցում իրականացվեց հանդիպում «Անգլերենը Մեղրիում» ծրագրի շահառուների հետ: Հանդիպման մասնակիցներին ողջունեց դպրոցի տնօրեն Մ. Հակոբյանը, դասախոսությունը կարդաց՝ Թ. Ղոնյանը:
Ներկաները ծանթացան ԱՄՆ աշխարհագրությանը, տարածքային առանձնահատկություններին, դրոշին, կրոնին, մշակույթին և այլն:
Կապանի ամերիկյան անկյան համակարգող Նունե Սարուխանյանը խոսեց անկյան գործունեությսն և այնտեղ իրականացվող միջոցառումների մասին, իսկ վերջում՝ նա Մեղրու թիվ 2 միջն. դպրոցին նվիրեց ամերիյան հայտնի գրողների գրքեր: Ֆոտոշարքն՝ այստեղ