Շվանիձոր գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթող: Ավելի քան 2,5 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագիրն իրականացվել է ռուսաստանաբնակ շվանիձորցի Սարո Արսենյանի հովանավորությամբ: Շինարարկան աշխատանքները կատարել են տեղի բնակիչները՝ վարպետ-շինարար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Եկեղեցու բակի կառուցապատմանը և բարեկարգմանը ֆինանսական աջակցություն է ցույց տվել նաև Շվանիձորի միջնակարգ դպրոցի «ԶԱՐԹՈՆՔ» Աշակերտական հասարակական կազմակերպությունը: Մասնակցելով «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, համայնքային հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար անցկացված դրամաշնորհային մրցույթին «ԶԱՐԹՈՆՔ» ԱՀԿ-ն հաղթել է՝ շահելով 145.000 դ. դրամաշնորհ:
Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Խաչքարի օրհնության և բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 12:00-ին: