11044984_1562856177326486_1984754891299523961_oՇվանիձոր գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված  խաչքար-հուշակոթող: Ավելի քան 2,5 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագիրն իրականացվել է ռուսաստանաբնակ շվանիձորցի Սարո Արսենյանի հովանավորությամբ:  Շինարարկան աշխատանքները կատարել են տեղի բնակիչները՝ վարպետ-շինարար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Եկեղեցու բակի կառուցապատմանը և բարեկարգմանը ֆինանսական աջակցություն է ցույց տվել նաև  Շվանիձորի միջնակարգ դպրոցի «ԶԱՐԹՈՆՔ» Աշակերտական հասարակական կազմակերպությունը: Մասնակցելով «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն»  ծրագրի շրջանակներում, համայնքային հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար անցկացված դրամաշնորհային մրցույթին «ԶԱՐԹՈՆՔ» ԱՀԿ-ն հաղթել է՝ շահելով 145.000 դ. դրամաշնորհ:

Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:

Խաչքարի օրհնության և բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 12:00-ին:


One response to “Ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի”

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.