“Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”

загруженноеԱյսօր Հայաստանը եւ քրիստոնեական աշխարհը նշում են քրիստոնեական ամենասիրված եւ կարեւորագույն տոներից մեկը` Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի հարության տոնը:

 Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը նշվում է թե Հին, եւ թե Նոր Կտակարաններում, իսկ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու՝ “Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ:

Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը”: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են “Քրիստոս հարյավ ի մեռելոց” ավետիսով, պատասխանում՝ “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”:

Զատիկը ուրախության տոն է,  այսօր պետք է մոռանանք մեր հոգսերն ու տրտմությունները եւ հավատանք, որ հարությալ Փրկիչը մեզ օժտել է մի բալասանով, որն ամոքում է բոլոր վերքերն ու ազատում մեզ ցավերից:

Մեզ` քրիստոնյաներիս, ընդամենը առաջարկվում է կիրառել Ոսկե կանոնը. “Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ Ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց”: Եվ այդ դեպքում, փնտրենք եւ կգտնենք, խնդրենք եւ կտրվի մեզ, բախենք եւ կբացվի մեր առջեւ…

Եվ աղոթենք միմյանց համար, խաղաղության համար, ամեն ինչի եւ բոլորի համար: Չէ որ մենք բոլորս, մեկ ենք: Նա էլ մեզանից մեկն էր, որ մեր փրկության համար խաչվեց եւ հարություն առավ.


One response to ““Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի””

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: