Մեղրեցիների ապրուստի հիմանական միջոցը եղել և մնում է այգեգործությունից ստացված եկամուտը: Ձմեռային ցրտահարություններից հետո մեղրեցիները հազիվ էին ուշքի եկել, երբ մարտի 30-ին աննախադեպ առատ ձյուն տեղաց, իսկ 31-ի գիշերը գրանցվեց զրոից ցածր ջերմաստիճան:
Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել տարածաշրջանի այգետերերը ցրտահարությունից խուսափելու համար,
ինչքանո՞վ են դրանք օգնել և ինչ վնասներ են կրել, այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար մեր նկարահանող խումբը դիմեց Լեհվազի և Մեղրիի մի քանի այգեգործների:
Այգեգործները նշեցին, որ այս պահին դեռևս հնարավոր չէ գնահատել ցրտահարության հասցրած վնասի չափը և իրենց մնում է միայն սպասել: