
Մեղրիի մրգերը հայտնի են բոլորին. նուռ, թուզ, արքայանարինջ (կարալյոկ)…
Իսկ այն, որ մեղրեցիները հաջողությամբ մշակում են նաև մանդարին ու կիվի` քչերին է հայտնի: Ինչպես և մյուս մրգերը` Մեղրու կիվին յուրահատուկ համ և քաղցրություն ունի:
Ժորա Միրզոյանը Մեղրին համեմատեց թոնրի հետ, իսկ մեղրու քաղցրահամ պտուղները` թոնրի լավաշի հետ.
– Մեղրին թոնիր է` իր սարերով, ինչպես թոնրի լավշն է համով, այնպես էլ մեր մրգերն են համով…