2013թ. հոկտեմբերի 16-ին Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ` նվիրված Մեղրի քաղաքի պատմությանը: Համերգը կազմակերպել էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Մեղրու Քաղաքացիական Կենտրոնը /ՄՔԿ/ համայնքապետարանի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Մեղրի քաղաքի մշակույթի և գեղագիտական կենտրոնների սաները:
Վաճառված տոմսերի և հանգանակության արդյունքում հավաքվեց 173.000 դրամ, որի տնօրինման համար ստեղծված հանձնաժողովը հետագայում կորոշի գումարի ծախսման ընթացքը: