Շվանիձորի բնակչության արտագաղթին նպաստում է մանկապարտեզի բացակայությունը

P1040179

Շվանիձորի մանկապարտեզի շենքը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղ, հարավային դարպաս, բնակավայր, որը քայլում է դեպի ծերացում: Այս գյուղը ընդամենը տասնամյակներ առաջ ունեցել է 450 աշակերտ, սակայն այսօր ունի 311 բնակիչ: Իսկ այս ցավալի փաստին նպաստում են համայնքի առջև ծառացած բազմաթիվ անլուծելի խնդիրները, որոնցից համայնքում որպես կարևորագույն հարց առանձնացվում է մանկապարտեզի վերաբացումը: Իսկապես, մանկապարտեզը խիստ անհրաժեշտություն է. չէ՞ որ առանց վերջինիս առկայության երեխան «փակ աչքերով» է դպրոց մտնում և տարրական կանոնների իր չիմացության լրացմանը գումարվում է դպրոցական բարդ ծրագրի ուսուցումը, որն էլ դժվարեցնում է թե’ ուսուցչի աշխատանքը, թե’ երեխայի հարմարվելու և սովորելու ճանապարհը:

Արդյո՞ք կարելի է այս խնդիրը լուծել համայնքի ուժերով: Այս հասկանալու համար դիմեցինք Շվանիձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Հովհաննիսյանին: Վերջինս էլ ցավով նշեց.

P1040185

Շվանիձորի մանկապարտեզի շենքը

– Իհարկե, եթե վերաբացվի մանկապարտեզը, ապա միանգամից շատ հարցերին լուծում կտրվի: Նախ աշխատատեղերի թիվը կավելանա, կկանխվի գյուղից արդեն իսկ տագնապալի արտագաղթը, կնպաստի ծնելիության մակարդակի աճին: Թեև համայնքը ունի 150 տեղանոց մանկապարտեզի տիպային շենք` կառուցված 1986թ.,սակայն առ այսօր այնտեղ ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել, ավելին, անտերության մատնվելով, այն շարքից դուրս է գալիս: Ես էլ գյուղապետարանի աշխատակից լինելուց առաջ իմ հողն ու ջուրը սիրող շվանիձորեցի եմ , ում աչքի առաջ երբեմնի երիտասարդ ու ծաղկուն օրրանը ծերանում է: Սակայն ի՞նչ կարող է անել համայնքը, երբ համապատասխան միջոցներ չունի խնդրին լուծում տալու համար: Բազմիցս դիմել ենք մարզպետարանին, կառավարությանը, սակայն անարձագանք: Եվ եթե նման քայլերով գնանք, ապա մոտակա տասնամյակում ոչ միայն մանկապարտեզը չի վերաբացվի, այլև կփլուզվի մանկապարտեզի շենքը: Եվ ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կարող են նպաստել մեր համայնքին այս հրատապ խնդրի լուծման գործում: Եկեք մեր իսկ անգործությամբ ոչ միայն բաց չթողնենք Հայաստանի հարավային դարպասը, այլ միջոցներ ձեռնարկենք ամրացնելու այս կարևոր տարածքը ոչ միայն  պաշտպանական,տնտեսական կառույցներով, այլև բնակչությամբ, հատկապես երեխաներով, որոնք մեր ապագան են:

Նյութի հեղինակ՝ Անի Մախսուդյան

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s