Ամիսներ շարունակ է ինչ Մեղրիի բնակիչներին մտահոգում է իրենց բնակավայրի հնարավոր աղետալի ապագան: Մեղրեցիները պատրաստվում ու նախաձեռնում են հնարավորն ու անհնարինը կանխելու համար աղետալի իրավիճակը: Կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ տարբեր կառույցներում ու կազմակերպություններում: 2013 թ. մայիսի 22-ին <<Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն>> ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ավագանու, հասարակական կազմակերպության անդամների, ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ: Եվս մեկ հանդիպում եղավ մայիսի 29-ին, որին ներկա էին նաև Կապանի <<Կայուն զարգացում>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Այս անգամ մասնակիցները մշակեցին պլան, որն իրենից ենթադրում է ակտիվ քայլեր ու գործողություններ: