Կարկուտը թակեց հարավային դարպասի դռները

ք.Ագարակ, 26.05.2013
Մայիսի 26-ի երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ագարակ քաղաքի այգիներին: Հինգ րոպե տևողությամբ տարերքը բազմապատկեց ագարակցիների հոգսերը` զրկելով նրանց հիմնական եկամուտից:
3-4 սանտիմետր տրամագծով կարկտահատերը փչացրել և հողին են հավասարեցրել բանջարաբոստանային կուլտուրաները, տերևաթափ ու պտղաթափ արել պտղատու ծառերը:

Կարկտահատերի տրամագիծը 3-4 սմ է
Բնակիչները դեռ ուշքի չեն եկել կատարվածից ու չեն պատկերացնում իրենց հետագա անելիքը:
Նյութի հեղինակ` Արփինե Համբարձումյան
նշված 5 րոպեն շատ կարճ է, կարկուտի տեղատարափը ավելի երկար էր