
Շուրջ 2 տարի է Լեհվազի միջնակարգ դպրոցը նշում է արդեն ավանդույթ դարձած իր հիմնադրման օրը: 2012թ.-ին դպրոցը մեծ շուքով նշեց իր 90-ամյա հոբելյանը: Այս տարի ևս` մայիսի 21-ին, տոնվեց դպրոցի 91-ամյակը: Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որի մեկնարկը տրվեց ՀՀ հիմնով:
Դպրոցի տնoրինությունը սահմանել էր պատվոգրեր “Լավագույն կազմակերպիչ-ուսուցիչ”, “Լավագույն ավագ, միջին, տարրական դասարաններ” նոմինացիաներում, որոնց հանձնման պատիվը տրվել էր Լեհվազի դպրոցի փոխտնօրեն Լուսինե Գասպարյանին:
Հանձնարարվել էր ստեղծագործական շարադրություն “Իմ հին ու նոր 91-ամյա դպրոց” թեմայով: Աշակերտները մեծ պատրաստակամությամբ էին արձագանքել առաջադրանքին և ներկայացրել էին բավականին գեղեցիկ աշխատանքներ: Շարադրությունների արդյունքներն ամփոփելու համար խոսքը տրվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արուս Ավագյանին:
Միջոցառման ավարտին ներկաներին բարեմաղթանքի ու շնորհակալական խոսքեր հղեցին դպրոցի տնօրեն Վարսիկ Վարդանյանը, նախկին տնօրեն Ժորա Միրզոյանը: