382195_493347610731468_1233289508_n
Անսպառ հմայք Ձեզ, սիրելի կանայք..

Գարունն եկավ` իր հետ բերելով բնության ամենագեղեցիկ գույները: Որքան էլ ձմեռը տաք էր ու արևոտ, միևնույնն է գարունը սպասված է հատկապես կանանց ու աղջիկների համար` տոների առատության շնորհիվ:

Ողջ աշխարհի կանանց սիրելի տոնը` մարտի 8-ը, նրանց իրավունքների համար մղվող պայքարի օրն է: 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի ֆաբրիկաների աշխատողները դուրս եկան ցույցի` պահանջելով 10-ժամյա աշխատանքային օր` 16-ի փոխարեն, և տղամարդկանց հավասար աշխատավարձ: Չնայած 21-րդ դարն է, և կանայք  շատ ավելի պատկառելի հասարակական դիրք են զբաղեցնում, այնուամենայնիվ, գեղեցիկ սեռը մշտապես ուշադրության կարիք է զգում: Հաճոյախոսությունն ու գեղեցիկ ծաղկեփունջը բավական են սիրելիին բարձր տրամադրություն պարգևելու համար:

“Meghri News”-ի անձնակազմը շնորհավորում է բոլոր կանանց և ցանկանում նրանց անսպառ հմայք: Ինչքան հմայիչ լինենք, այնքան բարձր տրամադրությունը, դրական վերաբերմունքն ու հակառակ սեռի ուշադրությունն անպակաս կլինի մեզանից: Եվ մի մոռացեք շնորհավորել մայրիկներին` սա առաջնահերթ նրանց տոնն է:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: