387169_183766725080384_1448124085_n
Հայոց ազգային բանակի
21-րդ տարեդարձ

Հունվարի 28-ին Հայոց ազգային բանակի 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության 50869 զորամասի Մեղրիի խառը հրետանային  դիվիզիոն էին այցելել Մեղրիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի վոկալ խմբի անդամները, թիվ 1 դպրոցի աշակերտները` դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ:

Հյուրերը ոչ միայն շրջեցին օրինակելի զինվորական ստորաբաժանմունքում,  ծանոթացան զինվորների առօրյային, այլև մասնակցեցին տոնական արարողակարգին: Զինվորների տրամադրությունը ավելի  տոնական դարձավ, երբ հնչեց երգն ու երաժշտությունը: Ի դեպ, դպրոցականները զինվորների համար բերել էին նաև հոբելյանական տորթ: Ավանդույթի համաձայն, զինվորներին համերգային գեղեցիկ  ծրագրով շնորհավորեցին նաև Մեղրի քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները:

Նյութի հեղինակ` Անի Շահնազարյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: