Պարզվել է Սյունիքի մարզում վթարված իրանական ավտոբուսի մահացածի և վիրավորների ինքնությունը

DSC02451_tnՈստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Տեդար» ընկերության վարորդ` 44-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զոհրաբ Բարազադե Իսաան, վարելով «Սկայնա» մակնիշի 39 A 689 համարանիշի մարդատար ավտոբուսը, Երևան-Մեղրի մաքսակետի ավտոճանապարհի 358-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ կողնակ և մոտ 6 մետր գլորվելով, կողաշրջվել «Արևիկ» ձորը՝ հասնելով մինչև Մեղրի գետի ափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Իրանի քաղաքացի 27-ամյա Մեհդատ Մոհամմադի Սեիդնեժադին տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ Խաչիկ Իսաիանսը, Հայկ Իսմաիլային, Ռայմոնդ Բաբախանլուն, Ալի Խեիբանրի Ռաֆսեջանին, Մոհսեի Շերիմիրին Նեջադևինին, Շաշանամ Հովսեփյանը, Ֆահրադ Բախչիարի Արքեսինը, Ղասեմի Հասան Զադեհը, Ամիր Զամիր Իխահը, Սահակ Սարգսյանը, Լիլիթ Խաչատրյանը, Մելանյա Մկրտչյանը, Հեիդարի Մահամմադը, Խորբանվանդ Ռահիմը, Հադի Մադնչիռասոուլինը, Մուսթաֆա Հաջարգյարթինը, Ռոբերտ Օրուջանը և Բաղերի Մորադի Դավուդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, մահացածին և վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերել էին գյուղացիները, ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեղրիի ոստիկանապետ Հակոբ Խաչատրյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի Մեղրիի, Քաջարանի, Կապանի հրշեջ-փրկարարական խմբերը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութի աղբյուրը՝ http://shamshyan.com/arm/8naC2ZLhP7.html

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s