
Բերքհավաքը մի յուրօրինակ իրադարձություն է` տոն, ծանր աշխատաք, մտածմունք կամ սովորական առօրյա: Բերքահավաքը մի կողմից համախմբում է մեղրեցիներին մյուս կողմից լրացուցիչ քննարկումների և խոսակցությունների թեմա է տալիս:
Մեղրեցու մտածմունքները սկսվում է դեռևս գարնանից, երբ դեռ ծառերը չծաղկած բոլորը միաբերան պնդում են, որ էս տարի բերք չկա, հետո` որ շատ է թափվում, իսկ աշնանն էլ բերքի ձեռքը կրակն են ընկնում` ոնց ծախեն, ոնց փոխանակեն, դեռ Երևանների բարեկամներին ուղարկելու խնդիրն էլ վերադիր…
Աշնանային այս թոհ ու բոհը դառնում է զրույցի թիվ մեկ թեման Նռնաձորից մինչև Վարդանիձոր: Դեռևս չվաճառած բերքի գումարը նրանք արդեն մի քանի անգամ մտքում ծախսել են…. Այդ գումարները չեն հարստացնում մեղրեցուն, բայց օգնում են հոգալու որոշ կենցաղային հարցեր:
Ում բերքը քիչ է մտածում է հնարավորին չափ թանկ վաճառելու մասին, ումը շատ է` արագ իրացնելու, ու երկուսն էլ խնդիր է մեղրեցու համար:
Չնայած բոլոր դժվարություններին <Բերքահավաքի իրադարձություն>-ը եղել, մնում և կմնա մեղրեցու կերպարի անբաժանելի մասը: