Tag Archives: waterline

Փոխվել է Լիճք համայնքի խմելու ջրի խողովակաշարը

IMG_1039sՋրատար խողովակները, որոնցով խմելու ջուր էր հասցվում Լիճք համայնք և կից զորամաս, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր էր դարձել վերջին տարիների ընթացքում: Լիճքի համայնքապետը բազմիցս էր դիմել համապատասխան կառույցներին՝ նոր ջրագիծ անցկացնելու խնդրով:

Խնդրին արձագանքել են “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”  ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը: Վերջիններիս ֆինանսական աջակցությամբ խողովակաշարի 2.5 կմ երկարությամբ հատվածը հիմնովին փոխվել է:

Մանրամասները` տեսանյութում.

Ջրագիծը՝ շվանիձորեցու առջև ծառացած հիմնախնդիր

P1030107

Շվանիձոր տանող ճանապարհը

ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղը, հանդիսանալով հանրապետության հարավային քարակուռ դարպասը, անմասն չի մնացել բազմաթիվ խնդիրներից, այնպիսի հինահարցերից, որոնք շվանիձորեցու համար մնում են անլուծելի, անիրական:
Շվանիձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա, Արաքս գետի հովտում, Մեղրի քաղաքից հյուսիս-արևելք: Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը` շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուրը 90%- ով մատակարարվում է մեխանիկական եղանակով, որն էլ քիչ, թե շատ ապահովում է գյուղացու գոյատևման համար հիմք հանդիսացող բերքատվության անհրաժեշտ մակարդակը: Սակայն ոչ միայն շվանիձորեցուն, այլ առհասարակ մարդուն գոյատևելու համար խիստ անհրաժեշտ է խմելու ջրի համապատասխան պաշարը, որն էլ Շվանիձորի համար արդեն տարիներ շարունակ համարվում է անլուծելի, հրատապ հիմնախնդիր: Այս տասնամյակների խորքից եկող հիմնախնդրի լուծման եղանակը խմելու ջրի ցանցի վերանորոգումն է, ինչպես նաև նոր ջրագծի կառուցումը: Առկա ջրագիծը մոտ 40 տարվա վաղեմություն ունի, մաշված խողովակները շարքից դուրս են եկել:

Read more