Tag Archives: round tower

Մեղրիի կլոր աշտարակի վերականգնման աշխատանքների հետքերով

IMG_0565

Մեղրիի կլոր աշտարակը

Գնալով meghrinews.com կայքում 2013թ.ապրիլի 17-ին տեղադրված Մեղրիի կլոր աշտարակի պատի փլման մասին նյութի հետքերով, փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են վերականգնմանն ուղղված աշխատանքները: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀ Պատմամշակութային միջավայրի պահպանության(ՊՄՊ) Սյունիքի մազային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ ապրիլի 17-ին, ահազանգ ստանալով ՀՀ ՊՄՊ Սյունիքի մազային ծառայության պետի տեղակալ Ն.Հայրապետյանից, նամակով դիմել է “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին: Վերջինս էլ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Մշակույթի Նախարարություն: Նամակը նախարարության կողմից ընդունվել է որպես ի գիտություն:

Մենք փորձեցինք հիմնախնդրի վերաբերյալ իմանալ նաև Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի կարծիքը:

Read more