Լեհվազի ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը անլուծելի խնդիր է համարվում

IMG_0221 - копия

Լեհվազ

Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղը կարելի է համարել միակ համայնքը, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է: Չնայած դրան համայնքն ունի բավականին խնդիրներ, որոնք հետզհետե վերացվում են: Սակայն անլուծելի է մնում միայն ներհամայնքային ճանապարհների վերանորոգման խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լեհվազի մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

գյուրզաՕրերս Լեհվազի մանկապարտեզի շենքում սաներից մեկն օձ է տեսել և տեղեկացրել դաստիարակչուհուն և տնօրենին: Վերջինս դիմել է գյուղացիների օգնությանը, ապա Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատ(ՀՓՋ), սակայն նրանց չի հաջողվել սպանել օձին: Գյուղացիների ապարդյուն գործողություններից հետո մանկապարտեզ է եկել Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Նա որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում գյուրզա տեսակի մոտ 1,5մ-ոց օձին սպանել են որսորդական զենքով:

Լեհվազի մանկապարտեզը վերանորոգվել է

Լեհվազի մանկապարտեզ
Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի

2012 թ. սեպտեմբերի 1-ին վերաբացվեց Լեհվազ գյուղի նորոգված մանկապարտեզը, որն այժմ ունի 35 սան: Մանկաարտեզը վերանորոգվել է պատգամավոր Վահե Հակոբյանի շնորհիվ:

Continue reading