
Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի
2012 թ. սեպտեմբերի 1-ին վերաբացվեց Լեհվազ գյուղի նորոգված մանկապարտեզը, որն այժմ ունի 35 սան: Մանկաարտեզը վերանորոգվել է պատգամավոր Վահե Հակոբյանի շնորհիվ:
Մանկապարտեզի տնօրեն տիկին Նադիաի հետ հանդիպման ժամանակ խոսվեց հաստատությունում առկա մի շարք խնդիրների մասին, որոնցից առավել կարևորվեց տանիքի վերանորոգումը:
-Տանիքը վերանորոգման խիստ կարիք է զգում: Եթե չհետեվենք և չվերանորոգենք, կատարած ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի: Լեհվազի համայնքապետը դիմել է ֆինանսավորող տարբեր կազմակերպությունների, սակայն դեռևս պատասխան չկա:
Իսկ այն հարցին, թե ինչ ակնկալիքներով են ծնողները երեխաների առօրյան վստահում մանկապարտեզի դայակներին, տիկին Նադիան պատասխանեց.
-Այստեղ երեխաները ավելի ապահով են, չեն մնում փողոցներում, ստանում են տարբեր գիտելիքներ, շփվում են իրար հետ և սահմանված կարգապահական կանոներին ենթարկվելով` ավելի կազմակերպված ու ինքնուրույն են դառնում:
Վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մանկապարտեզի կայացման գործում,առանձնացնելով Լարիսա Արզումանյանին, ով բազմաթիվ խաղալիքներ է նվիրաբերել մանկապարտեզին:

Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի

Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի

Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի