Author Archives: adminmeghrinews

Կավագործության նոր սարք «Արևիք» արվեստի դպրոցին

Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի կիրառական-դեկորատիվ արվեստի խմբակին երիտասարդ գործարար Գևորգ Խաչատրյանը նվիրեց կավագործական անիվ և կավագործական վառարան, ինչի կարիքը խմբակը շատ ուներ: Կավագործական այս սարքերի շնորհիվ խմբակի երեխաները կկարողանան իրագործել և ստեղծել խեցեգործության գեղեցիկ, ինքնատիպ ու հետաքրքիր նմուշներ, որը հնարավորություն կտա զարգացնել արվեստի կավագործական ճյուղը և ճանաչում բերել Մեղրի համայնքին :
Մանրամասները՝ տեսանյութում:

Հրդեհ Մեղրի քաղաքում

Հունիսի 14-ի առավոտյան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին:

Աղբյուրը՝  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Շվանիձորցիները մարզադաշտի կառուցում են նախաձեռնում

Շվանիձորը Մեղրի համայնքի զարգացող գյուղերից է:

Ժամանակի հետ գյուղում քայլ առ քայլ լուծվում են գյուղացիներին հուզող որոշ խնդիրներ, սակայն Շվանիձորը դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի:
Դրանցից մեկը մանկական մարզադաշտի բացակայությունն է:

Գյուղի բոլոր տարիների երեխաների՝ մանկական մարզադաշտ ունենալու երազանքի իրականացման համար, ստեղծվել է նախաձեռնող խումբ: Գյուղացիները պատրաստակամ են անհրաժեշտ աշխատանքները կատարել իրենց ուժերով:

Ստորև ներկայացնում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը.

Սիրելի շվանիձորցիներ, Մեղրի համայնքի բնակիչներ, ՀՀ-ում և արտերկրում ապրող համերկրացիներ, պարզապես սրտացավ մարդիկ.
Մասնակցեք դրամահավաքին յուրաքանչյուրդ ընդամենը 1000 դրամով և մաս դարձեք Շվանիձորի երեխաների՝ մարզադաշտ ունենալու մեծ երազանքի իրականացմանը.
1000+1000+…+1000 = մանկական մարզադաշտ:

Նախաձեռնության հաշվեհամարը.

AMD-16099008572407

USD-16099008572408

EUR-16099008572409

RUR-16099008572410

ՎՏԲ Հայաստան Բանկ Մեղրի մասնաճյուղ

Նախաձեռնող խումբը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն տալ ստացած և ծախսած գումարների մասին:

« Older Entries Recent Entries »