Տեղի ունեցավ սուբվենցիոն ծրագրերի շուրջ հանրային քննարկումը. Մեղրի

Մարտի 21-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ /նպատակային հատկացում/ ստանալու նպատակով նախատեսված ծրագրերի շուրջ հանրային քննարկումը:

Չնայած համայնքապետարանի կողմից պատշաճ իրազեկվել էր հանրային քննարկման մասին, տեղեկատվությունը տարածվել էր  meghrinews.com կայքով, սակայն հանդիպմանը ներկա էին ընդամենը  մի քանի ՀԿ-ների  ներկայացուցիչներ:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ներկայացրեց ծրագրերը.

1.«Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում»:

2.«Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում»:

3.«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում»

4.«Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի մանկապարտեզի և բուժկետի վերահատակագծում, վերանորոգում և Կարճևան գյուղի մանկապարտեզի վերանորոգում»:

5.«Մեղրի համայնքի Ագարակի և Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգման և բարեկարգման, Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ»:

Ծրագրերի ընտրության, առաջնահերթության և ֆինանսական օժանդակության մասին ներկաների հարցերին  պատասխանեց Մեղրի համայնքի ղեկավարը:

Մասնակիցները անդրադարձան  համայնքային այլ խնդիրների, հույս ունենալով հետագայում դրանք ևս լուծում կստանան:


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.