Վթարվել է Ադելյան փողոցի կոյուղին

Արդեն 20 օր է, ինչ  Ադելյան փողոցի բազմաբնակարան շենքերի կոյուղին վթարված է:

Կոյուղաջրերն ամբողջությամբ ողողել են հարակից տարածքները: Վթարի տեղում այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
 Վթարի և կատարվող աշխատանքների մասին պարզաբանումներ տվեց «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»  ընկերության Մեղրու տեղամասի շահագործման բաժնի պետ Արծրուն Հարությունյանը:

-Դիտահորն ամբողջությամբ խցանված է ծառերի արմատներով և հնարավոր չէ մաքրել: Նոր խողովակաշար ենք անց կացնում, որը շրջանցելու է դիտահորը: Վթարը վերացնելուց հետո կբացվի 2-րդ դիտահորը և անհրաժեշտության դեպքում կոյուղու մյուս հատվածն էլ կփոխարինվի նոր խողովակաշարով:

Ա. Հարությունյանի խոսքով վերանորոգման աշխատանքները նախատեսում են վերջացնել մեկ շաբաթյա ժամկետում:


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.