Ռուսական սահմանապահները խոչընդոտում են մեղրեցիների ազատ տեղաշարժը

18222714_1582415378444696_2969188472260313373_nԱրդեն մի քանի ամիս է ինչ Մեղրիի միջհամայնքային ճանապարհի չորս կետերում  Մեղրիում տեղակայաված ռուսական սահմանապահ զորամասը անցակետեր է տեղակայել:
Նշված կետերով անցնելիս սահմանապահները ստուգում են վարորդների անձագրերը,  գրանցում ավտոմեքենայի համարը, ֆիքսում ավտոմեքենայում գտնվող ուղևորների քանակը:

Նշված ճանապարհին են գտնվում Մեղրիի համայնքի մի քանի գյուղեր, մեծ այգիներ  և մարդիկ իրենց գյուղ հասնելու և գյուղից դուրս գալու համար ստիպված են մի քանի անցակետեր անցնել:

Մեղրեցիները բողոքում են, որ  ուղղակիորեն խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:

Հատկապես վրդովված են տվյալ տարածքների այգետերերը, որոնք իրենց այգի հանելու համար ամեն օր մի քանի անգամ ստիպված են ներկայանալ:

-Մենք մեր համայնքում կարծես գաղութում լինենք, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս նվաստացումները,- ասում է նրանցից մեկը:
-Շուտով սկսվելու է բերքի իրացման շրջանը և բազմաթիվ մթերողներ են գալու, իրավիճակն էլ ավելի է սրվելու, այնպես որ այս հարցը պետք է շուտափույթ լուծել,- ավելացնոմ է երկրորդը:
Քաղաքացիներից մեկն էլ նշում է, որ դեռևս մայիսի 18-ին  անձամբ հանդիպել է զորամասի հրամանատարի, նրա  2 տեղակալների և իրավաբանի հետ,  ներկայացրել  հասարակությանը հուզող խնդիրը. հատկապես Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասը տանող ճանապարհի անցակետի մասին, առաջարկեելով խնդիրը մեղմացնելու նպատակով այն տեղափոխել քաղաքի վարչական տարածքից դուրս: Բայց հարցն այդպես էլ լուծում չի ստացել:

Ականատեսները պատմում եմ, որ վերջին օրերին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվում անցակետերի մոտ,  վիճաբանություններ են տեղի ունենում անցորդների և անցակետի սահմանապահների միջև:
Իրավիճակը գնալով սրվում է: Մեղրեցիները հոգնել են ամիսներ շարունակ ներկայանալուց, բորբոքվում են  ժամանակի անիմաստ վատնումից, սեփական համայնքում ազատ տեղաշարժվելու խոչնդոտներից և պատկան մարմիններից  հարցի շուտափույթ լուծում են պահանջում:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


2 responses to “Ռուսական սահմանապահները խոչընդոտում են մեղրեցիների ազատ տեղաշարժը”

  1. Addie French Avatar

    I understand the frustration of residents dealing with these checkpoints.

  2. Carlamug Avatar

    Restaurace Praha

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.