Մեղրիի խմելու ջուրն անվտանգ է.պարզաբանում է մասնագետը

18222714_1582415378444696_2969188472260313373_nԵրեկվանից Մեղրիում լուրեր են պտտվում, որ ջրում հայտնաբերվել է խոլերայի հարուցիչ:
Այս հարցով meghrinews.com-ին պարզաբանում տվեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

-Յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներից մեր կազմակրպության կողմից ողջ Հայաստանի տարածքում կատարվում է գետերի, ջրամբարների ջրերի հետազոտություն՝ խոլերայի նկատմամբ:
Հայտնաբերումը կապված է եղել ավիրուլենտ՝  շատ թույլ, ոչ ախտածին շտամի հետ , որը հայտնաբերվել է գետի ջրում։ Նախարարությունը այս մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանին՝ զգոնությունը բարձրացնելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, այն է.

_Գետի ջուրը ոռոգման նպատակով առայժմ չօգտագործել՝ մինչև կրկնակի հետազոտություն իրականացնելը, պատշաճ աղբահանություն կատարել, աղիքային վարակներով հիվանդների նկատմամբ առավել զգոն լինել:

-Մենք չգիտենք թե որտեղից է եղել ինֆորմացիայի նման տարածումը, բնակչության շրջանում այդ պանիկան։ Այս պահին խոսքը չի գնում խմելու ջրի մասին, հետազոտվել է գետի ջուրը։ Խմելու ջուրը քլորացվում է, իսկ այս պարագայում խոլերայի վիբրիոնի հայտնաբերումը բացառվում է։

-Որ կազմակերպությունն է պատասխանատու խմելու ջրի որակի համար:

– Խմելու ջրի անալիզները կատարվում է մատակարարող կազմակերպության կողմից, իսկ մոնիտորինգային կարգով կամ ըստ անհաժեշտության, կամ բողոքների ու վթարների դեպքում՝ նաև մեր կողմից։

 


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.