Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի այցը Մեղրի

17016108_1513165255369709_221087282446334690_oՄարտի 2-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր: Գեղագիտության ազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի և Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հանդիպումը Մեղրիի հիմնարկ – ձեռնարկությունների աշխատողների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների, համայնքաբնակների հետ: Մարզպետ Վահե Հակոբյանն ու Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ներկայացրեցին Մեղրի համայնքում իրականացված փոփոխությունները, հետագա իրականացվելիք աշխատանքները ու պատասխանեցին բնակիչներին հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սյունիք» հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանը, ով ներկայացրեց Մեղրի համայնքում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.