Մեղրիում հիվանդությունները շատացել են

12Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդությունները շատացել են: «Այսօր շատ դժվար է իրական ցուցանիշ տալ Մեղրիում հիվանդությունների տոկոսի վերաբերյալ: Վիճակագրական տվյալներով այդ ցուցանիշը Մեղրիում շատ ցածր է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ցուցանիշը իրական չէ: Հիվանդացության մակարդակը մեզ մոտ բարձր է»,- ասաց  «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի անդամ, բժշկուհի Նվարդ Խաչատրյանը: Իրական ցուցանիշ չունենալու պատճառն այն է, որ Մեղրիի բնակիչներից շատերը հետազոտվում և բուժվում են ոչ թե Մեղրիում, այլ Երևանում, որտեղ նրանք չեն կանգնում հաշվառման:  Ըստ Նվարդ Խաչատրյանի` շատ մտահոգիչ են այն գանգատները, որոնք ունեն մինչև 30 տարեկան երիտասարդները:«Հիվանդները նշում են, որ իրենք Երևանում  իրենց վատ չեն զգում, իրենք վատանում են Մեղրիի տարածքում: Մենք բնակչության շրջանում հարցում անցկացրեցինք հասկանալու՝ կողմ են մարդիկ հանքարդյունաբերությանը, թե դեմ: Տուն առ տուն մտել ենք և հարցրել… շատ քչերն էին կողմ…»,- ասաց Նվարդ Խաչատրյանը:«Մեղրիում հիվանդությունները շատացել են… 

Նյութը ամբողջությամբ՝  www.ecolur.org


One response to “Մեղրիում հիվանդությունները շատացել են”

  1. Armine Avatar
    Armine

    Chisht asec mi mard` petq e mernenq anpayman, ham@ndhanur cuyc petqa kazmakrpen Meghrium.

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.