Ի գիտություն Մեղրի համայնքի ազգաբնակչությանը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  <<Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ Սյունիքի մարզային ծառայությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, որի հետևանքով գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում՝  մինչև -1°C ցուրտ:

Առաջարկվում է միջոցներ ձեռնարկել չհավաքված գյուղատնտեսական բերքը ցրտահարությունից պաշտպանելու համար:

Մեղրիի քաղաքապետարան


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.