Ճանաչիր քո մարզը` ըստ հայկական տարազների

50fd411ea07f0_medium

Սյունիքարցախյան տարազ

Մեծ Սյունիքում (որը ներառում է Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը, նաև Եղեգնաձորն ու Վայքը) հագուստն ընդհանուր համալիր ունի, որն ազգագրագետները կոչում են սյունիքարցախյան տարազ: Այս տարազն այն հնագույններից է, որ պահպանվեց մինչև 20-րդ դարի վերջ. նույնիսկ որոշ գյուղերում մինչև 92-93թթ. տատիկներ կային, ովքեր իրենց ավանդական հագուստն էին հագնում: Իսկ Զանգեզուրում երկու տեսակի հագուստ կար` «տնամեջի» և «մարդամեջի»: Այն կանաչ-կարմիրի զուգորդությամբ հագուստ է:

Սյունիքարցախյան տարազը բաղկացած էր ներքնազգեստից` շապիկից, վարտիքից և վերնազգեստից, որի մեջ մտնում էին արխալուղը, գոտին, մուշտակը, ինչպես նաև գլխի հարդարանքը: Կանանց հագուստն ընդհանրապես կարմիր էր, իսկ տարեցներինը` կանաչ: Սյունիքն իր արմատականությամբ բավականին հետաքրքիր շրջան է, այստեղ հնի և նորի փոխառությունը հետաքրքիր է եղել. հինը` ավանդականը, միշտ էլ պահպանել են: Իսկ ընդհանրապես, կանայք ավելի պահպանողական էին տարազի հարցում, շուտ չեն փոխվել դեպի եվրոպականը:
Հիշում եմ, մանկությանս տարիներին Քաջարանում մի տատիկ կար, որ ավանդական հագուստ էր հագնում և ամեն անգամ, երբ նա քայլում էր, այդ հագուստի վրայի զարդերի ձայնն էր գալիս:

Նյութի աղբյուրը `  այստեղ

2 comments on “Ճանաչիր քո մարզը` ըստ հայկական տարազների

  1. Խնդրում եմ ինձ օգնել գտեմ Վայոց Ձոր մարզի տեղացիների մասին նյութ․ որտեղից են եկել և ի՞նչ ազգային հագուստ են կրել։

  2. Իսկապես, շատ հետաքրքիր էր Սյունիքի տարազների մասին կարդալը: Նաև գովելի փաստ է կանանց պահպանողականությունը տարազների հարցում:

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s