Megri-large-dec7

Մեղրեցիները դեռևս  2012 թ-ի դեկտեմբերին  ակնկալում էին բուժօգնություն ստանալ նորակառույց և վերազինված հիվանդանացում, բայց աշխատանքները սկսեցին միայն 2013-ի օգոստոս –սեպտեմբեր ամիսներին:

Հիվանդանոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքը տարակուսանք է առաջացրել բնակիչների շրջանում.

մի մասը պնդում է, որ  Համաշխարհային բանկի կողմից  ֆինանսավորումը կասեցված  է` կապված  Մաքսային միության ՀՀ անդամակցության գործընթացի հետ, երկրորդներն ասում են, որ բանվորների գումարները չեն վճարել կատարած աշխատանքի դիմաց, իսկ մի քանիսը նույնիսկ տեսակետ արտահայտեցին, որ շինարարությունը վերափոխվելու է, և հիվանդանոցի տեղում խաղատուն է կառուցվելու:

Մեր նկարահանող խումբը  փետրվարի 14-ին ժամը 14.30-ին շինարարական  հրապարակում աշխատողների չհանդիպեց. ըստ շինարարության պատասխանատու Վարդան Հայրապետյանի  վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքները վերսկսվել են և աշխատակիցների բացակայությունը կապեց ընդմիջման ժամերի հետ:

Հեռախոսազրույց ունեցանք նաև <Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>-ի  տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանի հետ: Վերջինս հավաստեց, որ աշխատանքները ընթացքի մեջ են  և չնայած նրան , որ գրաֆիկից քիչ ետ են մնում, վստահ է, որ 2015թ-ի ամռանը շենքը կշահագործվի: Աշխատանքների ամենօրյա հսկողություն ԾԻԳ-ի  կողմից իրականացվում է  նաև տեսախցիկներով:

Հիվանդանոցի շինարարության և տարածաշրջանի աողջապահության խնդիրների վերաբերյալ մտահոգիչ հարցերն ուղղեցինք <Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն> ՓԲԸ տնօրեն տիկին Վարդանյանին:

Մանրամասները տեսանյութում


One response to “Կկառուցվի՞ արդյոք Մեղրու հիվանդանոցը”

  1. Armine Avatar
    Armine

    Husanq mianshanak

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.