Tag Archives: vardavar

Քրիստոսի Պայծառակերպության տոն կամ Վարդավառ

534_Vardavar1Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 7-ին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը, որը հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Տոնը նշվել է նաև հեթանոսական ժամանակներում։  Հայկական դիցարանի սիրո, պտղաբերության և ջրի աստվածուհի Աստղիկը տոնին վարդաջրեր էր ցողում։ Այդ ավանդույթը պահպանվել է նաև մեր օրերում։