Tag Archives: Sport

Ագարակ-Մեղրի ֆուտբոլային ընկերական հանդիպում

IMG_6226

Ագարակ-Մեղրի ֆուտբոլային ընկերական հանդիպում

Լեցուն մարզադաշտ, բազմաթիվ երկրպագուներ և մի շարք պատվավոր հյուրեր: Այսպիսին էր ապրիլի 7-ը Ագարակում: “Ձեր հաղթանակը մեր լավագույն նվերն է” խորագրով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մարզադաշտում “Դավիթբեկյան ուխտեր” ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ֆուտբոլային հանդիպում Ագարակի և Մեղրու երիտասարդական հավաքականների միջև: Միջոցառման նպատակն էր յուրօրինակ կերպով շնորհավորել քաղաքի բոլոր կանանց և աղջիկներին` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Միջոցառումը չսահմանափակվեց միայն սպորտային խաղով: Իրենց հրաշալի կատարումներով միջոցառմանը նոր շուք հաղորդեցին Մեղրու մշակույթի տան ստուդիայի սաները:

IMG_6234

Ագարակի երիտասարդական հավաքականի հաղթանակը

Ֆուտբոլային ընկերական հանդիպումն ավարտվեց Ագարակի երիտասարդական հավաքականի հաղթանակով: Վերջիններս իրենց հաղթանակը նվիրեցին  գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Խաղի վերջում Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանը, Մեղրու փոխքաղաքապետ Վ. Սարգսյանը, ՀՀԿ Մեղրիի շրջանային կազմակերպության նախագահ Ս. Համբարձումյանը և մի շարք ներկաներ իրենց շնորհակալական խոսքը  հայտնեցին հիանալի խաղի համար:

Մեզ հետ հարցազրույցում “Դավիթբեկյան ուխտեր” ԵՀԿ խորհրդի անդամ Ռ.Գևորգյանը նշեց,  որ միջոցառումն անցավ բավականին բարձր մակարդակով և ամենակարևորը լիովին ծառայեց իր բուն նպատակին: Այն է` երիտասարդների, ինչու չէ նաև բոլոր քաղաքացիների համախմբումը մեկ հարկի տակ, առօրյան առավել բազմազան և օգտակար դարձնելը:

Նյութի հեղինակ՝  Աննա Օհանջանյան

Նոր կադրային փոփոխություններ Մեղրի համայնքում

Նոյեմբերի 30-ին Մեղրի համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում պաշտոնապես հաստատվեցին համայնքային ենթակայության տակ գտնվող 3 կառույցների նոր տնօրենների թեկնածությունները:

Մեղրու մսուր-մանկապարտեզը կղեկավարի Սյուզան Սարգսյանը, Արվեստի մանկական դպրոցը` Սամվել Քարամյանը, իսկ մարզադպրոցը` Իշխան Միրզոյանը: