Tag Archives: Lichq

Փոխվել է Լիճք համայնքի խմելու ջրի խողովակաշարը

IMG_1039sՋրատար խողովակները, որոնցով խմելու ջուր էր հասցվում Լիճք համայնք և կից զորամաս, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր էր դարձել վերջին տարիների ընթացքում: Լիճքի համայնքապետը բազմիցս էր դիմել համապատասխան կառույցներին՝ նոր ջրագիծ անցկացնելու խնդրով:

Խնդրին արձագանքել են “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”  ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը: Վերջիններիս ֆինանսական աջակցությամբ խողովակաշարի 2.5 կմ երկարությամբ հատվածը հիմնովին փոխվել է:

Մանրամասները` տեսանյութում.

Մեղվաբուծությունը նաև ապրելակերպ է

IMG_06754

Մեղվաբույծ Գեղամ Հայրապետյանին պատկանող մեղվաընտանիքները

Մեղվաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն: Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի Մեղրու տարածաշրջանը, որտեղ միմյանց չեն զիջում քաղցրահամ մրգերն ու անուշահամ մեղրը: Մեր նկարահանող խումբն այցելեց Լիճք համայնք, որը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ,  այլև մեղվաբուծությամբ: Գյուղում մեղվաբուծությունը ապրուստի միջոցներից է համարվում, որով զբաղվում են շատերը:

Մանրամասն դիտեք տեսանյութում.

Բնապահպանական դասընթացներ Մեղրի, Լիճք և Վարդանիձոր համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի համար

“Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ն  “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագրի շրջանակներում կազմակերպել էր բնապահպանական դասընթացներ։

Մանրամասները տեսանյութում՝