Կապանցի երիտասարդները Մեղրիում

Մարտի 3-ին` Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ,  ճանաչողական այցով Մեղրիում էր կապանցի երիտասարդների խումբը:  

 Առաջին կանգառը Մեղրու բերդն էր, որտեղ երիտասարդները ծանոթացան բերդի պատմությանը  և պաշտպանական նշանակությանը:
Խումբն այցելեց նաև Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Անապաստանանց վանք և Արաքս գետի հովիտ:

Երիտասարդների խմբին ուղեկցում, տարածքին ծանոթացնում և հուշարձանների պատմությունն էր ներկայացնում պատմաբան Լևոն Միրզոյանը:

Երիտասարդների այցը կազմակերպվել էր «Սյունիքի պատմության քարուղիներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից:

Նռնաձոր գյուղում գայլի հարձակման երկրորդ դեպքն է գրանցվել

Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մարտի 4-ին ժամը 14:00-ի սահմաններում, գյուղից 200 մետր հեռավորության վրա  գայլը հարձակվել  և հոշոտել է  Սիրան Չիչյանին պատկանող  2 հորթուկներին:

Հիշեցնենք, որ  վերջին 15 օրում սա գայլերի հարձակման երկրորդ դեպքն է:

Վթարվել է Ադելյան փողոցի կոյուղին

Արդեն 20 օր է, ինչ  Ադելյան փողոցի բազմաբնակարան շենքերի կոյուղին վթարված է:

Կոյուղաջրերն ամբողջությամբ ողողել են հարակից տարածքները: Վթարի տեղում այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
 Վթարի և կատարվող աշխատանքների մասին պարզաբանումներ տվեց «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»  ընկերության Մեղրու տեղամասի շահագործման բաժնի պետ Արծրուն Հարությունյանը:

-Դիտահորն ամբողջությամբ խցանված է ծառերի արմատներով և հնարավոր չէ մաքրել: Նոր խողովակաշար ենք անց կացնում, որը շրջանցելու է դիտահորը: Վթարը վերացնելուց հետո կբացվի 2-րդ դիտահորը և անհրաժեշտության դեպքում կոյուղու մյուս հատվածն էլ կփոխարինվի նոր խողովակաշարով:

Ա. Հարությունյանի խոսքով վերանորոգման աշխատանքները նախատեսում են վերջացնել մեկ շաբաթյա ժամկետում:

Նռնաձորի խնդիրները

Տեսանյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ««Համայնք»-ը համայնքի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

Արտակարգ դեպք Նռնաձոր գյուղում

Սյունիքի մարզի Նռանաձոր գյուղում  փետրվարի 21-ի լուսաբացին գայլը հարձակվել է կովի վրա և հոշոտել:

-Մենք պահում ենք, գայլերը վայելում, -ափսոսանքով  է պատմում կենդանու տեր Արթուր  Առաքելյանը:

Գյուղամիջում հավաքվել են գյուղացիներն ու վրդոհվված քննարկում ՝

-Ամեն տարի նման դեպք է լինում, եթե գայլը գյուղ է մտնում պետք է վերացնել, էսօր կենդանու վրա է հարձակվել վաղը երեխաներին կմոտենա:

Զրույցը գնալով թեժանում է, գյուղացիներն անվտանգության երաշխիքներ և փոխհատուցման տարբերակներ են փնտրում,բայց հարցի լուծման ուղիներ այդպես էլ չեն գտնում: