Համայնքն այսօր. Շվանիձոր

 

Աննախադեպ տաք ձմեռվա,առօրյա գործերի, դժվարությունների, հոգսերի ու մտահոգությունների մասին են պատմում Շվանիձոր գյուղի բնակիչները:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

ԲԵՐԴԻՆ ՔԱՐԻ- ԱՄՐՈՑԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

«ԲԵՐԴԱՔԱՐ»  անունը յուրատեսակ խորհրդով է պատում Շվանիձորի պատմությունը՝ հպարտանքի և վեհության զգացողություն արթնացնելով նրա յուրաքանչյուր սերնդի և ամեն մի անդամի հոգում: Սա մի եզակի լեռնազանգված է` հարավից հյուսիս-արևմուք ձգվող երեք վեհաշուք սարաժայռերով: Դրանցից ամենաբարձրը հարավայինն է՝ որն ունի 300-350 մ հարաբերական բարձրություն: Ահա այստեղ, արծվանիստ այդ բարձունքում է վեր խոյացել բազմադարյա պատմութուն ունեցող ամրոցը:

Գյուղում այն հայտնի է Բերդի քար, Բերդին քար (նաև՝ Պյուրթեն քար) անվանումներով: Ամրոցի տարածքում 1930-ական թվականներին կատարված հնագիտական պեղումները փաստում են, որ բերդի տարածքը բնակեցված է եղել դեռևս Երկաթի դարում՝ Քա II-I հազարամյակներում:

Ամրոցի մասին հիշատակություն կա նաև Ս. Խանզադյանի «Հայրենապատում» աշխատության մեջ. «…Շվանիձորից վերև Բերդաքար  ամրոցն է: Զորավար Սարգիսը, որ Դավիթ Բեկի զինակիցներից էր, նստում էր այդ ամրոցում: Նա իր երկու հարյուր հիսուն զորքով միացել էր Դավիթ  Բեկին: Պարսիկ խանի հարձակման  ժամանակ ողջ գյուղը տեղափոխվում էր Բերդաքար…»

Ասում են, թե պատմությունը լուռ է…Թերևս համաձայն չեմ: Continue reading

Մի ուսանողի մեծ ու փոքր մտահոգությունները (Տեսանյութ)

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

Մեղրեցիները ՏԻՄ-ի մասին. Անդրադարձ հարցմանը

«Մեղրեցին հեռու է քաղաքականությունից, մերը՝ մեր բերքն ա: Թուզը, կարալյոկը, նուռը լավ լինի..», արտահայտություն, որ հաճախ ես լսում մեղրեցիների հետ խոսելիս։

Եվ իրոք, մեղրեցիներն առանձնապես չեն սիրում  քաղաքականությամբ զբաղվել՝ անգամ եթե հարցը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Թերևս ընտրությունից-ընտրություն են հիշում ավագանու անդամների գոյության մասին, ակտիվորեն քննարկում ընկեր-բարեկամ ավագանու անդամի թեկնածությունը, իրար հետ խոսում, որ համաչափությունը պահպանվի, ազգականն ու ընկերը իրար չխանգարեն: Նրանց համար նոււյնիսկ էական չէ, թե որ կուսակցությանն է հարում իրենց թեկնածուն։

Վերջերս «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի կողմից «Մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական ակտիվության
խթանում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Մեղրի խոշորացված համայնքում 160 անձանց շրջանում իրականացվել է ավագանիների գործառույթների և ճանաչողության վերաբերյալ հարցումներ՝ ներգրավելով գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչներին:

Ստեորև ներկայացվում են հարցման արդյունքերը. Continue reading

Մեղրիի մսուր-մանկապարտեզը ստացավ նոր գազօջախ

15284069_1403546849664884_8523664733829527042_nԵրկար սպասված գազօջախը տեղ հասավ…

Նոյեմբերի 30-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի և առավելապես խորհրդի անդամ Ժաննա Հովհաննիսյանի հետևողական աշխատանքի շնորհիվ Մեղրիի մսուր- մանկապարտեզը ստացավ նոր գազօջախ:
Նվիրատվության համար հատուկ Continue reading