gal4_big
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն

Նոյեմբերի 15-ին ավարտվեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն (մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի մասնագետների եռօրյա այցը Մեղրիի տարածաշրջան: Այցի նպատակն էր կատարել կանանց առողջության գնահատման անվճար հետազոտություններ, վահանաձև գեղձի և կրծքագեղձի սոնոգրաֆիա, արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերում, “Պապ թեստավորում”:

“Մեղրու ՏԲԿ” ՓԲԸ կատարած այցի ժամանակ կենտրոնի մասնագետները հետազոտեցին մոտ 200 կնոջ, որոնք տեղեկատվություն ստացան իրենց առողջական վիճակի մասին: Ելնելով հետազոտության արդյունքներից` նրանցից ոմանք կուղղորդվեն լրացուցիչ բժշկական քննության համաատասխան մասնագետների մոտ:

Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ նրանց մասնագետներն այցելություներ են կատարում Հայաստանի մարզեր և Արցախ, և չնայած Մեղրիի հեռավորությանը մայրաքաղաքից` նրանք կշարունակեն համագործակցությունը` պարբերաբար կատարելով նմանատիպ հետազոտություններ մեր տարածաշրջանում: 


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.