Tag Archives: Ցրտահարություն

Ցրտահարության հետևանքները /լրացված/

1

Մեղրեցիների ապրուստի հիմանական միջոցը եղել և մնում է այգեգործությունից ստացված եկամուտը: Ձմեռային ցրտահարություններից հետո մեղրեցիները հազիվ էին ուշքի եկել, երբ մարտի 30-ին աննախադեպ առատ ձյուն տեղաց, իսկ 31-ի գիշերը գրանցվեց զրոից ցածր ջերմաստիճան:

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել տարածաշրջանի այգետերերը ցրտահարությունից խուսափելու համար,

ինչքանո՞վ են դրանք օգնել և ինչ վնասներ են կրել, այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար մեր նկարահանող խումբը դիմեց  Լեհվազի և Մեղրիի մի քանի այգեգործների:

Այգեգործները նշեցին, որ այս պահին դեռևս հնարավոր չէ գնահատել ցրտահարության հասցրած վնասի չափը և իրենց մնում է միայն սպասել:


 

Ցրտահարության առաջին նշանները

 

IMG_26072013թ դեկտեմբերի կեսերից սկսած և մեկ ամիս ձգված աննախադեպ երկար սառնամանիքները շատ խնդիրներ ստեղծեցին մեղրեցիների համար:

Սակայն մեղրեցիներին առավել մտահոգում է մի հարց. արդյո՞ք ցրտահարվել են պտղատու ծառերը, որոնք շատերի եկամտի հիմնական աղբյուրն են:

Արաքսի ափամերձ տարածքում այգեգործությամբ զբաղվող Սեյրան Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1992թ-ից այս տարածքում այգի է մշակում ու միչև այս տարի այգեմիջյան առուն ոչ մի անգամ չի սառել, այն էլ նման հաստության սառույցի շերտով:

-Այս տարածքը ամենատաքն է, բայց  արդեն նկատել եմ մի քանի թզենիներ, որոնց կեղևը ճաքել է: Դա ցրտահարության առաջին նշաններից է. -ասաց Ս.Ադամյանը, ապա ավելացրեց,- վերևի գոտիներում ավելի ցուրտ է լինում, և ցրտահարության իրական չափը կերևա ավելի ուշ:

Իսահակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ Մեղրի ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող իր այգում ցրտահարվել են թզենու երիտասարդ տնկիները:

-Մեծ ծառերի մասին առայժմ հնարավոր չի կոնկրետ որևէ բան ասել, նշեց Ի.Հովհաննիսյանը,- ցրտահարվե՞լ են դրանք թե` ոչ, կերևա երբ օրերը մի քիչ տաքանան: