Tag Archives: ցուրտ

Կդադարեցվե՞ն դասերը Մեղրիի տարածաշրջանի դպրոցներում

IMG_1678

Խորհրդակցություն Մեղրիի թիվ 1 դպրոցում

Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները.ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:

Հունվարի 13-ին հանրակրթական դպրոցներում ավարտվեցին արձակուրդները, իսկ Մեղրու տարածաշրջանի շատ կազմակերպություններ դասապրոցեսը սկսելուն պատրաստ չէին. Ըստ առողջապահության տեսչության` հունվարի 14-ի դրությամբ ջերմաչափման արդյունքները առավոտյան Մեղրու թիվ 1 դպրոցում 7°С-11°С, թիվ 2 դպրոցում`1°С-7 °С, իսկ Ագարակի դպրոցում կեսօրին ցուցանիշը կազմել է ընդամենը 8°С-13°С: Դպրոցականների բացակայությունները համապատասխանաբար կազմել են 20%,  40%, 45%:

ՙՄեղրու ՏԲԿ՚ ՓԲԸ տնօրեն Լ. Վարդանյանի հավաստմամբ երեխաների բացակայությունները հիվանդացության բարձրացման հետ կապված չեն: Բացակայությունների հիմանական պատճառը վերը նկարագրված պայմաններն են: Read more