Tag Archives: Վարդանիձոր

Հարցազրույց Վարդանիձոր համայքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանի հետ

c03f6b2513da5Վարդանիձորում խնդիրները շատ են: 365 բնակիչ ունեցող սահմանամերձ Վարդանիձոր գյուղն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը հանդիսանում է ոռոգման ջուրը: Բնակիչների հավաստմամբ` ջրի բացակայության պատճառով այս տարի գրեթե ամբողջովին չորացավ գյուղի չքնաղ բնությունը: Չստացան բերք ու բարիք, որով էլ ապրուստի միջոց էին հայթայթում:

Ինչպես Replik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանը` խնդիրները շատ են, իսկ գյուղերի խոշորացման ծրագիրը դժվար թե նպաստի դրանց լուծմանը. «Գյուղացիների միակ զբաղմունքն անասնապահությունն է ու այգեգործությունը, որի հույսն էլ արդեն մարել է, քանի որ ոռոգման ջուրը բարդացնում է խնդիրները: Գյուղն ասֆալտապատ չէ. հող ու փոշի, քարուքանդ ճանապարհներ, որի պատճառով հաճախ զբոսաշրջիկներն ավելորդ են համարում մտնել այս գյուղ: Բնակիչներն ամեն հարմար առիթի դեպքում լքում են սեփական գյուղը`չունենալով աշխատանք բիզնեսի կամ գյուղատնտեսության ոլորտում»,-ասաց պարոն Բեկլարյանը:

Կարելի է հետևություն անելով, որ եթե ամեն երկրորդը փախչում է, ապա ամուսնությունների ու ծնելիության մակարդակը նույնպես գնալով պակասում է:

Այնուհանդրերձ հարկ է նշել, որ գյուղում դեռ կան ընտանիքներ, որոնք ամենածանր պարագայում էլ ցանկություն չունեն լքելու սեփական հողն ու հայրենիքը, դառնալ արտագաղթողներից մեկը:

Նյութի աղբյուրը`  replik.am:

25 տարվա սպասումները ապարդյուն չանցան

IMG_0094[1]Շուրջ 25 տարի է ինչ Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի   բնակիչների համար առաջնային խնդիր է համարվում խմելու ջրի բացակայութունը: Մեր նախորդ տեսանյութում բնակիչները հույս չունեին ,որ կգա այն օրը, երբ իրենց բակերում կունենան խմելու ջուր:

Այս խնդրին հանրային հնչողություն տալու համար 2013թ հունիս ամսին ՙԸնդդեմ Իրավական կամայականության՚ ՀԿ Մեղրիի մասնաճյուղի կողմից  կազմակերպվել էր ստորագրահավաք, որին մասնակցել էին Թխկուտ և Վարդանիձոր գյուղերի բնակիչները:  Այնուհետև  բնակիչների կողմից  կազմվել էր դիմում` ջրամատակարարման ծառայություններ մատուցող  ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Հարավային տեղամասի տնօրեն պարոն Ջիվան Մարգարյանին, որով նրանք պարտավորվում էին  վճարել տեղադրված ջրաչափերի և օգտագործված ջրի դիմաց: