Tag Archives: Սյունիք

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն իրականացնում է իր գործունեությունը առանց փաստաթղթերի

PicMonkey CollageՀամահայկական բնապահպանական ճակատը տարածել է  մամլո հաղորդագրություն և կից`տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին իրականացնում ապօրինի հողաշինարարական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը, որի հանքաքարից ոսկի և արծաթ է կորզելու։ Հուլիսի 15-ին Բնապահպանության նախարարությանը տարածած մամլո հաղորդագրության համաձայն, Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:

Շարունակությունը՝  այստեղ:

Տաշտունում գողեգող կառուցվում է ոսկու արդյունահանման ձեռնարկություն

tashtun_1374348119Տաշտուն գյուղի անմիջական հարեւանությամբ (այդ գյուղի վարչական տարածքում) ինչ-որ «ԱՏ-Մետալս» ՍՊ ընկերություն ձեռնարկություն է կառուցում: Այնտեղ աշխատողները հավաստիացնում են, թե կառուցվում է ոսկու արդյունահանման ֆաբրիկա` նորագույն տեխնոլոգիաներով:

Մեղրիում էլ մեզ հավատացնում են, որ Տաշտունի տարածքում գերազանցապես ուրանի պաշարներ են եւ խոսք կարող է լինել միայն ուրանի արդյունահանման մասին: Տարակարծությունները, սակայն, այդ հարցերում չեն միայն: Տաշտունի բնակիչների դիրքորոշումն էլ երկփեղկված է: Ոմանք գտնում են, որ այդ ձեռնարկության կառուցմամբ գյուղում զբաղվածության խնդիր կլուծվի, ոմանք էլ կտրուկ դեմ են գյուղի տարածքում հանքարդյունաբերական ձեռնարկություն հիմնելուն: Գյուղի բնակչուհի Անահիտ Փարսադանյանը, օրինակ, կարծում է, որ այդ ֆաբրիկայի գործարկմամբ Տաշտունում լուրջ սպառնալիքի տակ կհայտնվեն մարդկանց կյանքն ու առողջությունը:

Շարունակությունը` այստեղ

Մեղրիում սկսել է գործել սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարան

Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարանի բացման արարողություն

Հուլիսի 25-ին Մեղրի քաղաքում տեղի ունեցավ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարանի բացման արարողություն, որին ներկա էին Մեղրիի և Ագարակի համայնքների, տարածաշրջանի պետական և հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Ընդուրանարանը բացվեց  «Սյունիքի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմացիր քո իրավունքները» ծրագրի շրջանակներում:

Բացման խոսքով հանդես եկավ «Սյունիքի երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ, «Իմացիր քո իրավունքները» ծրագրի ղեկավար Աննի Հայրապետյանը: Նա նշեց, որ ընդունարանի բացումը հնարավորություն կընձեռնի բարձրացնելու Մեղրու տարածաշրջանի համայնքների բնակիչների իրավազեկվածության մակարդակը և կաջակցի նրանց խաթարված սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության գործում:

Read more

Ողբերգական ավտովթար․կա մեկ զոհ

1374653788_1342299599_1Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղի մոտակայքում։ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ)։ Ավտոմեքենայի վարորդը՝ Ագարակ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է: 

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն փլուզման վտանգ է սպառնում

IMG_26233

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Հայը աստվածապաշտ ու նախնիների հիշատակով ապրող ազգ է, իր հուշարձաններով, պատմամշակութային կոթողներով հարուստ ու հպարտ: Իսկ շվանիձորեցին արժանի հայ է,սակայն արժանի և հպարտ հայ լինելով ինչպե՞ս պահպանել նախնիներից ժառանգած պատմամշակութային հարստությունը: Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին ,Վերին շենի, Գոմերանցի եկեղեցիներ, Կարմիր խաչ սրբավայր, 17-րդ դարի Կամուրջ-հուշարձան և այլ բազմաթիվ հայտնի և անհայտ պատմամշակութային հրաշք կոթողներ, որոնք օրեցօր քանդվում, ոչնչանում են: Անլուծելի խնդիրներ, որոնք սրի նման ճոճվում են շվանիձորեցու գլխին: Եվ ինչպե՞ս աչք փակել մեր ինքնաոչնչացման վրա. չէ՞ որ առանց պատմական արժեքների պատմությունը թերի է: Փորձելով հասկանալ և , ինչո՞ւ չէ , նաև գտնել այս խնդիրների լուծումները` դիմեցինք պատմամշակութային միջավայրի և հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության հսկիչ Գրիգոր Պողոսյանին: Սակայն վերջինս էլ իր հերթին բողոք ուներ.
– Մեր խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Ես երբեք աչք չեմ փակել և չեմ լռել: Խնդիրները շատ են, իսկ լուծումները նույնն են. Ֆինանսական միջոցների ներդրում: Ամեն տարի իմ հաշվետվություններով ներկայանում եմ վերադասներիս, որոնք էլ իրենց հերթին դիմում են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է. ֆինանսական միջոցների սղություն և բացակայություն:

Read more

Մեղրու տարածաշրջանի դպրոցականները “Հասմիկ” ճամբարում

getImage

Հանքավանի “Հասմիկ” ճամբար

Մեղրի և Ագարակ քաղաքների շուրջ 10 երեխաներ հուլիսի 1-ից իրենց ամառային հանգիստն են անցկացնում Կոտայքի մարզի Հանքավանի “Հասմիկ” ճամբարում: Ճամբարականների առաջին հերթափոխն ավարտվելու է հուլիսի 20-ին: Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հուլիսի 20-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը: Ճամբարն անվճար է, իսկ երեխաների տրանսպորտային ծախսերը հոգացել են Մեղրիի և Ագարակի համայնքապետարանները:

« Older Entries Recent Entries »