«Մենք սահմանին ապրող մարդիկ ենք եւ իրավունք չունենք թույլ լինել…

zakaryan_mkhita_1428058637Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լուսաբանումը շարունակում է մնալ «Սյունյաց երկրի» ուշադրության կենտրոնում` նկատի ունենալով, որ իշխանության բոլոր օղակների մեջ հենց ՏԻՄ-ն է ամենամոտը կանգնած բնակչությանը: Ագարակի դեպքում, սակայն, մեզ հետաքրքրող այլ հարցեր եւս կան: Նախ` վերջին ամիսներին այդ տարածաշրջանում նույնպես տեղի ունեցան գործող անձանց փոփոխություններ` հայկական եւ ռուսական զորամասերի հրամանատարների, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի: Իսկ յուրաքանչյուր ՏԻՄ-ի գործունեության հաջողությունը պայմանավորված է նաեւ տարածքի հիմնական սուբյեկտների հետ փոխհամագործակցությամբ: Ագարակի պարագայում հատկապես, քանի որ քաղաքաստեղծ ձեռնարկությունը, այնուամենայնիվ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն է: Բացի դրանից` տարեցտարի զարգացող Ագարակում, այդ ամենով հանդերձ, առկա են մի շարք հիմնախնդիրներ եւ լուծում պահանջող հարցեր: Դրանք քննարկելու եւ լուսաբանելու նպատակով էլ մարտի 27-ին հանդիպեցինք Ագարակի քաղաքային համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:Նյութը ամբողջությամբ՝այստեղ:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

zakaryan-mkhita_1410178646Սյունիքի նոր մարզպետի հավանական թեկնածուների շուրջ քննարկումները վերջին օրերին դարձել են ներքաղաքական կյանքի թիվ մեկ հարցը:

Առաջին հայացքից շատ հաճելի է դա նկատել, քանզի այդ ամենը վկայում է Սյունիքի մարզի կարեւորության եւ մեծ նշանակության մասին: Բայց անչափ վիրավորական է, որ մեր` սյունեցիներիս անունից դատողություններ են անում մարդիկ, ովքեր ընդհանրապես Սյունիքում չեն եղել, ովքեր որեւէ պատկերացում չունեն Սյունիքի մասին, ովքեր հանդես են գալիս կեղծ ստորագրություններով, անստորագիր նյութերով կամ բացառապես բամբասանք պարունակող խզբզոցներով: Առավել ապշեցնող է հանգամանքը, որ Հայաստանում կասկածելի վարքով հռչակված ինչ-որ ծախու գրչակներ իրենց իրավունք են վերապահում նամակներ հղել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ առաջարկություններ անել` մտածելով, որ իրենց անբարո գոյությամբ կարող են ներազդել պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծմանը:

Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից գրեթե բոլորին ճանաչում են մարզի բնակիչները: Նրանցից որեւէ մեկի հասցեին ցեխ շպրտելու իրավունք մեզ չենք վերապահում, բայց առավել ցանկալի ենք համարում Սուրեն Խաչատրյանի թեկնածությունը: Նրա փորձը, Սյունիքի մարզի հիմնախնդիրների փայլուն իմացությունը, նրա գործնական ու գործարար հատկանիշները, բացառիկ աշխատասիրությունը, կազմակերպական հմտություններն ու հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նվիրվածությունն այն հատկանիշներն են, որոնք պետք է ունենա Սյունիքի նորօրյա մարզպետը:

Սա հազարավոր սյունեցիների ու հատկապես Մեղրու տարածաշրջանի բնակիչների կարծիքն է, եւ կուզենայինք, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հաշվի նստեր այն մարդկանց կարծիքի հետ, ովքեր ապրել, ապրում են եւ ապրելու են Սյունիքում` շարունակելով կատարել իրենց հերոսական նախնիների պատգամը` ամուր եւ շեն պահել սյունյաց փառապանծ երկիրը: Նյութի աղբյուր` syuniacyerkir.am

Անկախության տոնին նվիրված միջոցառում (Ֆոտոշարք)

IMG_0696 copy

ՀՀ Անկախության 22 ամյակը Մեղրիում

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի տանը կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին: Համերգային ծրագրով հանդես եկան Մշակույթի տան երգի ստուդիայի սաները, Մեղրիում տեղակայված  Ռուսաստանի Դաշնության թիվ N սահմանապահ զորամասի աշխատակիցները: Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էին ինչպես Մեղրիի, այնպես էլ Ագարակի քաղաքացիները, հյուրեր:

Համերգային ծրագիրը լի էր հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պարով, ինչը մեծ ոգևորություն պարգևեց  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափողջյուններով:IMG_0636կ copy

Continue reading

Անկախության տոնին նվիրված միջոցառում (Ֆոտոշարք)

IMG_0696 copy

ՀՀ Անկախության 22 ամյակը Մեղրիում

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի տանը կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին: Համերգային ծրագրով հանդես եկան Մշակույթի տան երգի ստուդիայի սաները, Մեղրիում տեղակայված  Ռուսաստանի Դաշնության թիվ N սահմանապահ զորամասի աշխատակիցները: Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էին ինչպես Մեղրիի, այնպես էլ Ագարակի քաղաքացիները, հյուրեր:

Համերգային ծրագիրը լի էր հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պարով, ինչը մեծ ոգևորություն պարգևեց  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափողջյուններով:IMG_0636կ copy

Continue reading

Մեղվաբուծությունը նաև ապրելակերպ է

IMG_06754

Մեղվաբույծ Գեղամ Հայրապետյանին պատկանող մեղվաընտանիքները

Մեղվաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն: Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի Մեղրու տարածաշրջանը, որտեղ միմյանց չեն զիջում քաղցրահամ մրգերն ու անուշահամ մեղրը: Մեր նկարահանող խումբն այցելեց Լիճք համայնք, որը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ,  այլև մեղվաբուծությամբ: Գյուղում մեղվաբուծությունը ապրուստի միջոցներից է համարվում, որով զբաղվում են շատերը:

Մանրամասն դիտեք տեսանյութում.