Tag Archives: ջուր

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառի տոնը

vardavarՎարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Նյութի աղբյուր

25 տարվա սպասումները ապարդյուն չանցան

IMG_0094[1]Շուրջ 25 տարի է ինչ Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի   բնակիչների համար առաջնային խնդիր է համարվում խմելու ջրի բացակայութունը: Մեր նախորդ տեսանյութում բնակիչները հույս չունեին ,որ կգա այն օրը, երբ իրենց բակերում կունենան խմելու ջուր:

Այս խնդրին հանրային հնչողություն տալու համար 2013թ հունիս ամսին ՙԸնդդեմ Իրավական կամայականության՚ ՀԿ Մեղրիի մասնաճյուղի կողմից  կազմակերպվել էր ստորագրահավաք, որին մասնակցել էին Թխկուտ և Վարդանիձոր գյուղերի բնակիչները:  Այնուհետև  բնակիչների կողմից  կազմվել էր դիմում` ջրամատակարարման ծառայություններ մատուցող  ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Հարավային տեղամասի տնօրեն պարոն Ջիվան Մարգարյանին, որով նրանք պարտավորվում էին  վճարել տեղադրված ջրաչափերի և օգտագործված ջրի դիմաց: