Tag Archives: ուրանի հանքեր

Եկել է համախմբվելու ժամանակը

Ամիսներ շարունակ է ինչ  Մեղրիի բնակիչներին մտահոգում է իրենց բնակավայրի հնարավոր աղետալի ապագան: Մեղրեցիները պատրաստվում ու նախաձեռնում են հնարավորն ու անհնարինը կանխելու համար աղետալի իրավիճակը: Կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ տարբեր կառույցներում ու կազմակերպություններում: 2013 թ. մայիսի 22-ին <<Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն>> ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ավագանու, հասարակական կազմակերպության անդամների, ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ: Եվս մեկ հանդիպում եղավ մայիսի 29-ին, որին ներկա էին  նաև Կապանի <<Կայուն զարգացում>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Այս անգամ մասնակիցները մշակեցին պլան, որն իրենից ենթադրում է ակտիվ քայլեր ու գործողություններ:

Խնդիրը մերն է , լուծումը՝ բարդ…

IMG_5427[1]

Մեղրի, համայնքային քննարկում

Լիճք և Տաշտուն համայնքներում ուրանի հանքերի  շահագործման փաստը անհանգստություն է առաջացրել Մեղրու տարածաշրջանի բնակիչների շրջանում:

Այս հարցի շուրջ կարծիքների փոխանակում և քննարկումներ տեղի ունեցան “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն`տեղական մակարդակում” ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էին ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանն ու Մեղրի քաղաքի ակտիվ քաղաքացիներ:

Շարունակությունը՝  womenavagani.blogspot.com