Tag Archives: Շվանիձոր

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն փլուզման վտանգ է սպառնում

IMG_26233

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Հայը աստվածապաշտ ու նախնիների հիշատակով ապրող ազգ է, իր հուշարձաններով, պատմամշակութային կոթողներով հարուստ ու հպարտ: Իսկ շվանիձորեցին արժանի հայ է,սակայն արժանի և հպարտ հայ լինելով ինչպե՞ս պահպանել նախնիներից ժառանգած պատմամշակութային հարստությունը: Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին ,Վերին շենի, Գոմերանցի եկեղեցիներ, Կարմիր խաչ սրբավայր, 17-րդ դարի Կամուրջ-հուշարձան և այլ բազմաթիվ հայտնի և անհայտ պատմամշակութային հրաշք կոթողներ, որոնք օրեցօր քանդվում, ոչնչանում են: Անլուծելի խնդիրներ, որոնք սրի նման ճոճվում են շվանիձորեցու գլխին: Եվ ինչպե՞ս աչք փակել մեր ինքնաոչնչացման վրա. չէ՞ որ առանց պատմական արժեքների պատմությունը թերի է: Փորձելով հասկանալ և , ինչո՞ւ չէ , նաև գտնել այս խնդիրների լուծումները` դիմեցինք պատմամշակութային միջավայրի և հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության հսկիչ Գրիգոր Պողոսյանին: Սակայն վերջինս էլ իր հերթին բողոք ուներ.
– Մեր խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Ես երբեք աչք չեմ փակել և չեմ լռել: Խնդիրները շատ են, իսկ լուծումները նույնն են. Ֆինանսական միջոցների ներդրում: Ամեն տարի իմ հաշվետվություններով ներկայանում եմ վերադասներիս, որոնք էլ իրենց հերթին դիմում են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է. ֆինանսական միջոցների սղություն և բացակայություն:

Read more

Խաղաղության Կորպուսի կամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է “Սահմանից սահման” քայլարշավը

IMG_0018

“Սահմանից սահման” քայլարշավ/Շվանիձոր

Խաղաղության Կորպուսի կամավորների նախաձեռնությամբ 2013թ. հունիս ամսից մեկնարկել է «Սահմանից սահման» քայլարշավը, որը նախատեսված է բարձրացնելու հանրության իրազեկությունը երեխաների առողջության մասին: Քայլարշավի ընթացքում 12 կամավորներ կբաժանվեն երկու խմբի` քայլելու Հայաստանի ամբողջ տարածաշրջանով: Մի խումբը կուղևորվի հարավ` դեպի հայ-իրանական սահման, իսկ մյուսը` հյուսիս` հայ-վրացական սահման: Երկու խմբերն էլ 250 կմ. կտրել անցնելուց հետո կհանդիպեն Եղեգնաձորում: Ճանապարհին խմբերը կանգ կառնեն տարբեր քաղաքներում` ուսուցանելու երեխաներին առողջ ապրելակերպի կարևորության մասին, այդ թվում` ճիշտ սնվելու, մարզվելու, չծխելու, չխմելու մասին:

Ջրագիծը՝ շվանիձորեցու առջև ծառացած հիմնախնդիր

P1030107

Շվանիձոր տանող ճանապարհը

ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղը, հանդիսանալով հանրապետության հարավային քարակուռ դարպասը, անմասն չի մնացել բազմաթիվ խնդիրներից, այնպիսի հինահարցերից, որոնք շվանիձորեցու համար մնում են անլուծելի, անիրական:
Շվանիձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա, Արաքս գետի հովտում, Մեղրի քաղաքից հյուսիս-արևելք: Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը` շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուրը 90%- ով մատակարարվում է մեխանիկական եղանակով, որն էլ քիչ, թե շատ ապահովում է գյուղացու գոյատևման համար հիմք հանդիսացող բերքատվության անհրաժեշտ մակարդակը: Սակայն ոչ միայն շվանիձորեցուն, այլ առհասարակ մարդուն գոյատևելու համար խիստ անհրաժեշտ է խմելու ջրի համապատասխան պաշարը, որն էլ Շվանիձորի համար արդեն տարիներ շարունակ համարվում է անլուծելի, հրատապ հիմնախնդիր: Այս տասնամյակների խորքից եկող հիմնախնդրի լուծման եղանակը խմելու ջրի ցանցի վերանորոգումն է, ինչպես նաև նոր ջրագծի կառուցումը: Առկա ջրագիծը մոտ 40 տարվա վաղեմություն ունի, մաշված խողովակները շարքից դուրս են եկել:

Read more

Recent Entries »