Tag Archives: “Շուկաներ Մեղրիի համար”

Նոր հարթակ այգեգործությամբ զբաղվողների համար

IMG_0048

“Շուկաներ Մեղրիի համար” ծրագրի շրջանակներում հանդիպում

Ս/թ հունվարից մեկնարկել է “Շուկաներ Մեղրիի համար” ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի նպատակն է աջակցել Մեղրիի տարածաշրջանի փոքրածավալ պտղաբույծների, վերամշակողների և առևտրային կազմակերպությունների արտադրողականության և եկամտաբերության բարձրացմանը:

“Շուկաներ Մեղրիի համար” ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-8 կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցում են Մեղրիի ֆերմերները և պոտենցիալ գնորդները:

Միջոցառման հիմնական նպատակն է քննարկել  ֆերմերների և վերջնական սպառողների  կողմից առաջարկվող հնարավոր համագործակցային ծրագրերը, իսկ ակնկալվող արդյունքը` հաստատել արտադրող-սպառող/իրացնող/ փոխշահավետ համագործակցությունը:

“Շուկաներ Մեղրիի համար” ծրագիրը իրականցվում է CARD հիմնադրամի և շվեյցարական HELVETAS Swiss Intercooperation-ի համատեղ ջանքերով: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության (SDC) կողմից:

Միջոցառումը սկսվեց  “Համտեսի սենյակ”  հյուրասիրությամբ, որի ժամանակ մեղրեցի այգեգործները և չրագործները ներկայացրեցին իրենց արտադրանքը պոտենցիալ գնորդների: Read more