Tag Archives: Մի՛ ծխիր…ես ուզում եմ ապրել

«Մի՛ ծխիր…ես ուզում եմ ապրել». Մեղրին` մեկ ժամ առանց ծխախոտի

10365447_829371103749131_3602675365132931874_o

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է:

«Մի՛ ծխիր…որ ապրես» դեռահասների առողջության դպրոցի նախաձեռնությամբ իրականացվեց «Մեղրին` մեկ ժամ առանց ծխախոտի» ակցիան: Առավոտյան վաճառասրահներում բաժանվեցին «Այսօր ժամը 12:00-13:00-ը մեզ մոտ ծխախոտ չի վաճառվում», իսկ անցորդներին և տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին`«Միացե՛ք մեր ակցիային և մի՛ ծխեք գոնե մեկ ժամ» թռուցիկներ:

Մեղրիի հրապարակում տեղադրված էին 9 համայնքների դեռահասների կողմից պատրաստված ցուցապաստառները: Ակցիայի վերջում տեղի ունեցավ խորհրդանշական ֆլեշմոբ:
«Մի՛ ծխիր…ես ուզում եմ ապրել» ծրագիրը իրականացնում է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն  ՀԵՀ-ի, որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության, ֆինանսավորմամբ: